211652_close_icon
views-count719 դիտում article-date 17:25 05-10-2015

Հայկական պատվիրակությունը ծանոթանում է Հնդկաստանի առողջապահական համակարգին

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 5-7-ը Նյու Դելիում անցկացվող «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» խորագրով միջազգային համագումարին: Լայնածավալ միջոցառումը համախմբել է աշխարհի 65 երկրի շուրջ 600 մասնակցի, որոնք ծանոթանում են Հնդկաստանի առողջապահական համակարգին, այցելում բժշկական կազմակերպություններ, հանդես գալիս զեկուցումներով: Կլոր սեղանների ընթացքում պատվիրակներին կներկայացվի երկրի բժշկագիտական փորձը, ծառացած մարտահրավերն ու առաջիկա ծրագրերը: «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» համագումարը կանդրադառնա նաև Հնդկաստանում լայն տարածում ունեցող ոչ ավանդական բժշկությանը: Նշենք, որ Հնդկաստանում լայն թափով զարգանում է բժշկական տուրիզմը, ինչպես նաև մեծ հաջողություններ են գրանցվում դեղերի ոլորտում:

Նմանատիպ նյութեր