6528 դիտում
23:24 17-07-2017
«Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել Արցախի առողջապահական համակարգին
«Վարդանյանց ասպետներ» կազմակերպության անդամներն այսօր հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ, քննարկել առողջապահական համակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո կազմակերպության անդամները նախարարի հետ եղել են Ստեփանակերտի հին և նորակառույց ուռուցքաբանական կենտրոններում՝ ծանոթանալով բուժհիմնարկների պայմաններին և առկա խնդիրներին:
Կ. Աթայանն ասել է, որ «Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերին է տրամադրել 10 հազար դոլլար գումար:
«Մեր հյուրերն անձամբ են ծանոթացնել խնդիրներին ու պայմաններին: Հուսով ենք, որ նման նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ»,-ասել է Կ. Աթայանը:
Իր որդու և աղջկա հետ Արցախ եկած «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղի անդամ Ռուբեն Բոռնաջյանն ասել է. «Մեր կազմակերպությունն ստեղծվել է 1916 թվականին: Մենք վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել ենք մի շարք ծրագրեր:
Կազմակերպությունը բաղկացած է 13 հազար հայ անդամից: ԱՄՆ-ում ունի 24 գրասենյակ: Բացելով այդ գրասենյակները՝ փորձել ենք օգտակար լինել հայկական համայնքին. նպատակ ունենք 1 տարվա ընթացքում Հայաստանում 250 տուն կառուցել: Ուրախ ենք, որ Արցախն այսպիսին տեսանք.այստեղ զարգացում և աճ է գրանցվում, բայց անելիքներ ևս կան: Մեր արարքով մենք ուզում ենք օրինակ հանդիսանալ «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության մյուս մասնաճյուղերի համար, որպեսզի նրանք էլ իրենց օժանդակությունը բերեն Արցախին»:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
20:32 07-11-2020
Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին
1196 դիտում
13:23 25-11-2020
Չեխիան մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ առողջապահական համակարգին
716 դիտում
17:25 05-10-2015
Հայկական պատվիրակությունը ծանոթանում է Հնդկաստանի առողջապահական համակարգին
Այս բաժնից
529 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
562 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1171 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN