211652_close_icon
views-count1229 դիտում article-date 20:12 06-10-2015

Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանից բացատրություն է պահանջել՝ Սիրիայում թռիչքների անվտանգության հետ կապված

ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ռուսական իշխանություններից պատասխան է պահանջել Սիրիայում վտանգավոր թռիչքներ իրականացնելու հարցով, հաղորդում է Ria Novosti-ն: «Նրանք պետք է դա հենց հիմա անեն»,-ասել է Պենտագոնի ղեկավարը: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ռուսական և ամերիկյան ռազմական գերատեսչությունները փաստաթուղթ են պատրաստում՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ավիացիոն պայքարում համագործակցելու նպատակով: Այդ մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

Նմանատիպ նյութեր