211652_close_icon
views-count5214 դիտում article-date 14:41 07-10-2015

Բրյուսելում Էրդողանի թիկնապահները ծեծկռտուք են սարքել բելգիացի ոստիկանների հետ

Իսկական ծեծկռտուք է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ պաշտոնական այցով ժամանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: RTBF-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, իսկ պատճառը եղել է այն, որ շենքի անվտանգության ստուգումը, որտեղ պետք է գտնվեր Էրդողանը, ըստ օրենքի՝ ստուգում է Բելգիայի անվտանգության ծառայությունը: Սակայն Էրդողանի անվտանգության աշխատակիցներն արհամարհել են բելգիական կողմի պայմանները: Բելգիական կողմը դա անվանել է անարգանք, իսկ թուրք թիկնապահներից մեկը հարվածել է բելգիացի թիկնապահներից մեկին, ինչից հետո նրան անմիջապես գետնին են գցել:

Նմանատիպ նյութեր