211652_close_icon
views-count3725 դիտում article-date 10:49 16-06-2017

Էրդողանի 12 թիկնապահները ԱՄՆ-ում հետախուզման մեջ են. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը. «Մենք ձերբակալման որոշում ենք ձեռք բերել Թուրքիայի հետևյալ անվտանգության սպաների վերաբերյալ»: Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև նրանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ: Քրեական գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել է չորս անձ, երկուսը միջադեպի օրը, մայիսի 16-ին, ևս երկուսն՝ այս շաբաթ: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնապահներին, ապա նրանք կձերբակալվեն ԱՄՆ-ի տարածքում հայտնվելուն պես. «Վաշինգտոնն այն տեղն է, որտեղ մենք ողջունում ենք խաղաղ ցուցարարներին»: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա անվանեց հարձակում ամերիկյան արժեքների վրա. «Մենք բազմաթիվ ցույցեր ենք հյուրընկալում, միլիոնավոր մարդիկ գալիս են այստեղ՝ իրենց կառավարության դեմ խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով և մենք այդ ցուցարարների թիկունքին ենք և պատրաստ ենք ապահովել նրանց անվտանգությունը»: Թուրքական կողմը տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգների իրավապահներին, հայտարարելով, որ Ռեջեփ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր և որ ցուցարարների ներկայությունը սպառնում էր Թուրքիայի նախագահի անվտանգությանը: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյաների և ԱՄՆ ժամանող արտերկրյա ղեկավարների անվտանգության ապահովմամբ զբաղվող Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Էրդողանի անվտանգությունը որևէ պահի վտանգված չի եղել խաղաղ ցուցարարների կողմից: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3902332.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր