211652_close_icon
views-count1923 դիտում article-date 15:31 06-02-2016

Ջոն Քերրին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների մեջ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում չկառավարվող ռումբեր է կիրառում, որոնք ընկնում են խաղաղ բնակչության վրա, հայտնում է gazeta.ru-ն: Քերրի խոսքով՝ նման ռումբերի կիրառումը պատճառ է դառնում կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների: «Դրան պետք է վերջ դնել»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Քերրին նաև նշել է, որ Ռուսաստանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները և սիրիական բանակը խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևը, որով արգելվում են խաղաղ բնակչությամբ շրջանների ռմբակոծությունները:

Նմանատիպ նյութեր