211652_close_icon
views-count1350 դիտում article-date 13:13 08-10-2015

Գերմանիայում փախստականների կենտրոն է այրվել. կան տուժածներ

Գերմանիայում վերջին օրերին գաղթականների ապաստանի հրդեհման երկրորդ դեպքն է գրանցվել, հաղորդում է Tass-ը: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Ինգոլշտադտ նահանգում: Նրանց տրամադրված կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 4 մարդ գազի թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ շենքում բնակվում էր մոտ 100 գաղթական: Դեռևս չեն ճշտվել հրդեհի պատճառները, սակայն իրավապահները չեն բացառում չարամտության գործոնը: Նախորդ հրդեհը բռնկվել էր կիրակի՝ Ֆրիմարի շրջանում՝ կրկին գաղթականների բնակության շենքում:

Նմանատիպ նյութեր