211652_close_icon
views-count765 դիտում article-date 13:54 08-10-2015

Սիրիայի ԱԳՆ-ն առավել արդյունավետ է գնահատում Ռուսաստանի գործողությունները, քան միջազգային կոալիցիայի

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ռուսական ավիացիան ավելի արդյունավետ գործողություններ է իրականացնում, քան միջազգային կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն, հաղորդում է Ria Novosti-ն: «Վերջին մի քանի օրերին Ռուսաստանի ավիահարվածները շատ բարձր արդյունքներ են գրանցել, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերջին 1 տարում կոալիցիայի գրանցած արդյունքներին»,-ասել է Սիրիայի փոխարտգործնախարար ֆեյսալ Միքդադը: Իսկ ավելի վաղ սիրիական իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանի ավիահարվածների շնորհիվ իրենք արդեն կարողանում են գրոհներ կազմակերպել:

Նմանատիպ նյութեր