830 դիտում
19:13 09-10-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել Արցախի վարչապետի հետ
Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Վարչապետը ողջունել է Կարեն Անդրեասյանի ցուցաբերած ուշադրությունն Արցախի հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ նրա պարբերական այցերն իրենց պտուղներն են տալու տեսանելի ժամանակահատվածում: «Արցախի իշխանությունները մեծապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատ բարելավումը հանրապետությունում՝ խրախուսելով թե՛ պետական և թե՛ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունն այդ գործում: Մեր նպատակն է անվտանգության, բարեկեցության և իրավահավասարության հնարավորինս արդյունավետ պայմաններ ապահովել բոլորի համար, որպեսզի հայրենիքը մշտապես քայլի զարգացման ուղով»,- նշել է վարչապետը:
Օմբուդսմենն ուրախություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արցախի ունեցած նշանակալի ձեռքբերումների առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս մասնակից լինել հետագա հաջողությունների գրանցման գործում: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ:
[b]Օմբուդսմենի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
13:10 07-05-2014
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ նախարարներին է ուղարկել իրենց ոլորտներում առկա խնդիրները
5068 դիտում
12:33 10-04-2018
Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Արցախի մի խումբ փաստաբանների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
774 դիտում
16:53 12-06-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին
Այս բաժնից
550 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
421 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
538 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան