1395 դիտում
10:51 11-10-2015
Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 14-18-ը, Հայաստանն իր առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես–տոնավաճառին:
Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում հրատարակված գրքեր, որոնց թվում կլինեն ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես, որոնց թվում են Միհրան Դաբաղի, Քրիստին Փլաթի «Կորուստ և կտակ. հիշում են ցեղասպանության վերապրածները», Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ», Թոմաս Հարթվիգի «Հայուհին» ստեղծագործությունները:
Ցուցահանդեսին հայաստանյան պատվիարակության կազմում կմասնակցեն մի շարք հրատարակիչներ և գրական կազմակերպություններ, այդ թվում` «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Բուկինիստ» գրախանութը, «Առաջին գրական գործակալությունը» և ուրիշներ:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
14:30 10-10-2014
Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսին
910 դիտում
18:56 18-10-2023
Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
1027 դիտում
14:33 22-10-2015
Հայաստանը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 67-րդ ցուցահանդես-տոնավաճառում. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
892 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն