211652_close_icon

Սպիտակ Տանը 50-ամյա դադարից հետո ելույթ կունենա Կուբայից ժամանած երաժշտական խումբը

views-count1057 դիտում article-date 10:30 13-10-2015
Վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ Տանը տեղի կունենա Կուբայի երաժշտական խմբերից մեկի համերգը, գրում է el Nuevo Herald-ը: Լատինաամերիկյան ժառանգության ազգային ամսվա տոնի ավարտին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին, ելույթով հանդես կգա հանրահայտ Buena Vista Secial Club-ը: Համերգին ներկա կլինեն նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ-ում Կուբայի դեսպան Ռամոն Կաբանյասը:

Նմանատիպ նյութեր