211652_close_icon
views-count1797 դիտում article-date 18:25 13-10-2015

24-ամյա Դավիթը վերադարձնելու պատրվակով ընկերուհու ձեռքից վերցրել է հեռախոսն ու պլանշետը և չի վերադարձրել

24-ամյա Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի զգալի չափի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2015թ. մարտի 10-ին, Լեռնագոգ գյուղի բնակչուհի Լուսինե Արտավազդի Երիցյանից երեք օր ժամանակով օգտագործելու պատրվակով խնդրել է 42.000 ՀՀ դրամ արժողությամբ վերջինիս Nokia ֆիրմայի, X DUAL SIM տեսակի, RM-980 մեդոլի բջջային հեռախոսը և 35.000 ՀՀ դրամ արժողությամբ Alcatel Onetouch PIXI7 մոդելի պլանշետը, որոնք խաբեությամբ Լ.Երիցյանից վերցնելով հափշտակել է և օտարել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` նախատեսված ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին S[color=#CC0000]HAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից; Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր