814 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին
Համաձայն օդի որակի ինդեքսի՝ արժեքները 6 խմբի են բաժանվում՝ լավ, չափավոր, անառողջ՝ զգալի խմբերի համար, անառողջ, շատ անառողջ, վտանգավոր: Երևանում տեղադրված օդի մոնիթորինգի 151 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ նոյեմբերին օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը եղել է 103, իսկ դեկտեմբերին՝ 140: Այդ արժեքները զգայուն խմբերի համար անառողջ՝ 100-150-ի միջակայքում են: Իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու քանակությունները նոյեմբերին սահմանային թույլատրելի արժեքները գերազանցել են առավելագույնը 1,8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3,4 անգամ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Երևանի օդի աղտոտվածությունը ձմեռային սեզոնին էականորեն տարբերվում է, և որ ամռանը, աշնանն ու գարնանը օդի որակը լավ վիճակում էր:
«Ինչ վերաբերում է ձմեռային սեզոնին, այստեղ խնդիրներ արձանագրվել են։ Եվ այս խնդիրները ոչ թե նոր են առաջացել, այլ այս ծավալի զտիչ սարքեր տեղադրված չեն եղել քաղաքում։ Սա մեր նախընտրական անկյունաքարային խոստումներից մեկն էր, որ մենք Երևանում տեղադրելու ենք սարքեր՝ օդի որակի չափման, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիրներ ունենք: Հիմա արդեն իսկ հասկացել ենք՝ ինչ խնդիրներ ունենք: Մեր հաջորդ քայլերն օդի որակի նկատմամբ իրականացվելիք գործողությունների քառամյա ծրագիրը պետք է լինի»,- ասաց նա:
Ավինյանը նաև նշեց, որ շատ քաղաքներ այս գործընթացով անցել են: Օրինակ՝ Լոս Անջելեսը դեռևս 50-ականներից օդի որակի էական վատթարացումներ է ունեցել: Բայց կարևոր է նաև տեղանքի աշխարհագրական դիրքը:
«Երևանն աշխարհագրորեն ոչ շատ բարենպաստ դիրքում է՝ օդի որակի տեսանկյունից, և մենք հավելյալ ջանքեր պետք է գործադրենք՝ համեմատած այլ քաղաքների։
Մի կողմ դրած մարդածին գործոնները, հենց նույն աշխարհագրական դիրքը, ոչ այնքան բարենպաստ է, մասնավորապես՝ ձմեռային սեզոնին,- ասաց Ավինյանը և հավելեց՝ օդի աղտոտվածության մարդածին գործոնների վերաբերյալ գործողությունների հստակ պլան պետք է ունենալ: - Այդ քայլերը լինելու են ռադիկալ, այդ քայլերը լինելու են կրկին միգուցե ոչ այնքան հաճելի ու պոպուլյար, բայց, կներեք, մեր առողջությունը, երեխաների, մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջությունը հին մեքենայի կամ որևէ հանքի շահագործումից ավելի կարևոր է»։

Նմանատիպ նյութեր
2482 դիտում
15:45 23-07-2020
Ռադիկալ փոփոխություններ են արվում, որոնք շատ ծայրահեղ ընկալումներ ու էմոցիաներ են առաջացնում. պատգամավոր
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը