ԵՄ-ը մտադիր է շուրջ 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային՝ միգրանտների հոսքը զսպելու հարցով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է մոտ 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի Սիրիայից փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար, հաղորդում է Ria Novosti-ն:
Մերկելի խոսքով՝ Թուրքիան արդեն 7 միլիարդից ավելի եվրո է ծախսել մոտ 2 մլն սիրիացի փախստականների տեղաբաշխելու համար, իսկ դրա դիմաց ստացել է ընդամենը 1 մլրդ եվրո:
Այնուամենայնիվ, գումարի ճշգրիտ չափը դեռ որոշված չէ և ամեն ինչ կախված է նրանից, թե կողմերն ինչպիսի քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ:
Նախօրեին ԵՄ անդամ պետությունների ղեկավարները հավանության արժանացրին Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ պլանը: