Իրանը կստեղծի սեփական զենիթահրթիռային համակարգերը՝ ռուսական C-300-ի հիման վրա
Իրանի իշխանությունները մտադիր են 2017 թվականի սկզբից սկսել սեփական ԶՀՀ-ների արտադրությունը, հաղորդում է Interfax-ը:
Բրիգադիր-գեներալ Ֆարզադ Իսմայիլի խոսքով՝ համակարգը կստեղծվի Bavar 373 զենիթահիրթիռային համակարգի հիման վրա, որոնք հանդիսանում են ռուսական C-300 ԶՀՀ-ների նմանակը:
Ամենայն հավանականությամբ համակարգերն արդեն 2017 թվականի մարտին կշահագործվեն: