211652_close_icon
views-count1897 դիտում article-date 20:34 30-05-2015

Արազ Օզբիլիզ. Ուրախ եմ, որ վերադարձա

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը, որը Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի՝ «Ամկարի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/30/54780/]խաղում[/url] (3:3) 73-րդ րոպեին խաղադաշտ մտավ, իր երախտագիտությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, որը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մոսկովյան ակումբը: «Սա շատ ծանր մրցաշրջան էր մեր համար, բայց երջանիկ եմ, որ վերադարձա մեծ ֆուտբոլ: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալ եմ Յակինին, որ ինձ 20 րոպե խաղալու հնարավորություն տվեց: Ես այդ մասին ասեցի նրան», ասել է Արազ Օզբիլիզը:

Նմանատիպ նյութեր