2499 դիտում
12:55 03-07-2015
Արազ Օզբիլիզ. Հասկանում եմ, որ տհաճ պատմություն եղավ
Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ռուսական «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում անդրադարձել է թիմի նախկին գլխավոր մարզիչ, շվեյցարացի Մուրատ Յակինի հետ տեղի ունեցած տհաճ միջադեպին, որի ժամանակ Օզբիլիզը «Սպարտակի» կազմում չընդգրկվելը պայմանավորել էր Յակինի թուրքական արմատներով:
[b]
- Չե՞ք ափսոսում, որ գարնանը հարցազրույց տվեցիք, որտեղ Յակինին լուրջ մեղադրանքներ ներկայացրեցիք:
[/b]
- Հասկանում եմ, որ տհաճ պատմություն եղավ: Եվ իմ, և նրա համար: Դա տեղի ունեցավ, քանի որ ինձ թիմի մասնիկ չէի զգում, չէի տեսնում, որ իմ հետ հույսեր են կապում: Իմ համար դա այդ պահին շատ կարևոր էր:
Բոլոր դեպքերում, երբ վերադարձա, և «Ամկարի» հետ 20 րոպե խաղացի, Յակինին դրա համար շնորհակալություն հայտնեցի:
Իսկ հարցազրույցի համար ափսոսում եմ, թե՝ ոչ... գիտակցում եմ, որ իմ կողմից դա այնքան էլ լավ բան չէր: Բայց երբ երիտասարդ ենք, միշտ կյանքի տարբեր իրավիճակներից դաս ենք քաղում: Իսկ այժմ, եթե նույնիսկ ափսոսում եմ, ինչ որ բան փոխել հնարավոր չէ:
[b]- Դրանից հետո Յակինի հետ խոսել ե՞ք այդ թեմայի շուրջ:[/b]
- Իհարկե: Բայց չէի ցանկանա զրույցի մանրամասները հրապարակել: Թող ամեն ինչ մնա մեր միջև:
Նմանատիպ նյութեր
1894 դիտում
20:34 30-05-2015
Արազ Օզբիլիզ. Ուրախ եմ, որ վերադարձա
3084 դիտում
15:58 24-09-2015
Արազ Օզբիլիզ. Նույնիսկ Ռոնալդուն երկար ժամանակ տուգանայիններից գոլ չէր խփում
2005 դիտում
17:44 19-10-2015
Արազ Օզբիլիզ. Նույնիսկ մեծագույն ֆուտբոլիստներին է ժամանակ պետք
Այս բաժնից
2230 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2884 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2410 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում