2474 դիտում
23:23 19-10-2015
Մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նիվրված դասական երաժշտության 8-րդ փառատոնը
«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը ներկայացնում է «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի հիմնադիրներ` Մարիամ Շահինյան և Գարիկ Նազարյան:
Փառատոնի շրջանակում ընդգրկված են տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից: Հյուրեկ երաժիշտներից կմասնակցեն Տոմոկո Ակասական /ալտ, Ճապոնիա/, Պոլին Բարտիսոլը /թավջութակ, Ֆրանսիա/, Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս, Ֆրանսիա/, Լյուսի Բեսսիեն /ջութակ, Ֆրանսիա/, Ցվետելինա Ալաջեմը /ալտ, Ֆրանսիա/, Սոֆի Ռիբրոն /թավջութակ, Ֆրանսիա/, Վերոնիկ Գոտերոն /կոնտրաբաս, Ֆրանսիա/, Լուիզ Ժալյուն /բոանդոնեոն, Ֆրանսիա/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր, Ֆրանսիա/, Լիլիթ Գրիգորյանը /դաշնամուր, Բելգիա/, Դավիթ Հարությունյանը /ջութակ, Ֆրանսիա/, Հայկ Դավթյանը /ջութակ, Ֆրանսիա/, Հայաստանից՝ Սվետլանա Նավասարդյան /դաշնամուր/, Վահան Մարտիրոսյաը /դաշնամուր, դիրիժոր/, Անի Բատիկյանը /ջութակ, Մեծ Բրիտանիա/, Աստղիկ Վարդանյանը /ջութակ/, Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/:
Փառատոնին մասնակցում է Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան/, Ֆրանսիայից «Նաիրի» լարային կվինտետը և «Տանգո Կարբոն» երաժշտախումբը:
Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ՝ Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը /համաշխարհային պրեմիերա/, Էդգար Հովհաննիսյանի «Կոնցերտ Բարոկոն» Ալֆրեդ Շնիտկեի թիվ 1 Կոնչերտո Գրոսսոն, Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիան դաշնամուրի և լարայինների համար, Յ. Ս. Բախի ֆա մինոր դաշնամուրային Կոնցերտը, Բ. Բրիտտենի, Օ. Ռեսպիգիի, Ս. Պրոկոֆևի, Դ. Սկարլատիի, Ֆ. Շուբերտի, Լ. վան Բեթհովենի, Գ. Մալերի, Ֆ. Շուբերտի, Ֆ. Մենդելսոնի ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի և Ռուբեն Ալթունյանի ստեղծագործություններն ու մշակումները:
Փառատոնի բացման արարողությունը և առաջին համերգը տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, համերգները՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
21:19 31-05-2015
Հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
638 դիտում
14:40 16-08-2022
«Սիմֆոնիկ Երևան»-ի դասական երաժշտության համերգը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը