211652_close_icon
views-count1033 դիտում article-date 21:19 31-05-2015

Հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հունիսի 2-ին կկայանա «Հայաստանի գաղտնիքները» խորագրով հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես փոխանցում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, կներկայացվի բացառիկ ծրագիր՝ Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատուրյանի, Ստեփանյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Աբրահամյանի, Միրզոյանի, Ամիրխանյանի ստեղծագործություններով: Համերգն անցկացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը, Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը։

Նմանատիպ նյութեր