211652_close_icon
views-count1218 դիտում article-date 10:12 20-10-2015

Որոշ գետնանցումներում կան թեքահարթակներ, սակայն դրանք հարմարավետ չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է, որ վերջապես հաշմանդամություն ունեցող անձինք էլ կարող են հավասար իրավունքներով օգտվել գետնանցումից. «Ճիշտ է, որոշ գետնանցումներում կան թեքահարթակներ, սակայն դրանք հարմարավետ չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ նորաբաց գետնանցումում քաղաքային իշխանություններն այս անգամ տեղաշարժվելու դժվարություն ունեցող անձանց խնդրին ոչ թե ձևական մոտեցման, այլ ըստ էության: Այս գետնանցումում, որտեղ խանութներ ու սրճարաններ են գործում, ժամանցի վայրեր կան, տեղաշարժվելու խնդիրներ ունեցողների համար ժամանակակից լուծում են գտել՝ հաշմանդամություն ունեցող անձինք ինքնուրույն, առանց կողմնակի օգնության ավտոմատ սարքավորման՝ վերելակի միջոցով կարող են հաղթահարել աստիճաններն ու օգտվել գետնանցումից: Չնայած վերելակից օգտվելու ցուցումները միայն ռուսերեն լեզվով են, բայց սա էլ գուցե ԵՏՄ-ի հետ եղբայրության ազդեցությունն է:

Նմանատիպ նյութեր