211652_close_icon
views-count883 դիտում article-date 23:38 22-01-2025

Այո՛, գազելները նորօրյա կյանքում հարմարավետ չեն, բայց դրանք գալիս էին 15 րոպեն մեկ մաքսիմում․ հիմա մարդիկ ընդհուպ մինչև մեկ ժամ սպասում են․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյա՛ն (Տիգրան Ավինյան), այո՛ գազելները նորօրյա կյանքում հարմարավետ չեն,բայց դրանք գալիս էին 15 րոպեն մեկ մաքսիմում։ Հա, անհարմար էին, մարդիկ խցկվում էին։ Հիմա էլ են խցկվում ի դեպ ավտոբուսների մեջ։ Շատ դեպքերում մարդիկ ընդհուպ մինչև մեկ ժամ սպասում են, թե երբ պետք է իրենց  անհրաժեշտ ավտոբուսը գա։  Հետո,ավտոբուսները ձեր խմբակցության՝ ՔՊ-ի ու Հանրապետություն կուսակցության  անձնական միջոցներով ե՞ք ձեռք բերել, թե հարկատուների հաշվին։ Էնպես որ դա որպես լավություն ներկայացնելը տեղին չէ։
#փետրվարի1
#բոյկոտ
#չենք_վճարում»։

Նմանատիպ նյութեր