211652_close_icon
views-count818 դիտում article-date 13:23 20-10-2015

Իրանը մեղադրանքներ է ներկայացրել The Washington Post-ի լրագրողին

Իրանի իշխանությունները հրապարակել են ձերբակալված Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայիի դեմ մեղադրանքների մի երկար ցուցակ, հաղորդում է իրանական Fars գործակալությունը: Մեղադրանքները բազմաթիվ կետեր են ներառում, այդ թվում՝ իրանական կառավարությունում գործադիր իշխանության մակարդակով արևմտյան գաղափարախոսության տարածում, արևմտյան գերտերությունների համար ցուցակ՝ իրանցիների անուններով, որոնց դեմ պետք է Արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ կիրառեր: Ռեզային ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին՝ իր կնոջ՝ Յագանե Սալեհիի հետ: Նրան մինչ օրս իրանական իշխանությունները թույլատրել են հանդիպել իր փաստաբանի հետ ընդամենը 1 անգամ:

Նմանատիպ նյութեր