Թուրքիայում ձերբակալել են Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահին, ով պաշտպանել էր քրդական կուսակցությանը
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Դիարբեքիրի Փաստաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչիին, հաղորդել է CNN Turk-ը:
Ըստ տեղեկությունների՝ պատճառը հանդիսացել է այն, որ վերջինս իր հայտարարություններից մեկում նշել էր, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցությունն ամենևին էլ ահաբեկչական գործունեությամբ չի զբաղվում:
Հայտարարությունը փաստաբանն արել էր նախորդ շաբաթ CNN Turk հեռուստաալիքի եթերներից մեկի ժամանակ:
Ոստիկանությունը նրան ձերբակալել է իր գրասենյակում այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը ձերբակալման օրդեր է տվել: Այսօր դատարանը պետք է Էլչիի կալանավորման վերաբերյալ որոշում կայացնի: