757 դիտում
18:43 22-11-2023
Դիարբեքիրի փաստաբանների պալատը Նեթանյահույի դեմ քրեական գործ է հարուցել
Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգի փաստաբանների պալատը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանում գործ է հարուցել: Գրում է Ermenihaber-ը։
Գործը հարուցվել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող «ցեղասպանության», «պատերազմական հանցագործության» և «մարդկության դեմ մեղք գործելու» հիմքերով:
Վերոհիշյալ մեղադրանքները հիմնվում են «Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի» 6, 7 և 8-րդ կետերի վրա:
Պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի Նեթանյահուից, քրեական գործը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր գործի շրջանակներում մեղավոր կհամարվեն և նրանց մեղավորությունը կապացուցվի:
Նրանք պահանջել են պատշաճ հետաքննություն իրականացնելուց հետո մեղավորների նկատմամբ կոպիտ պատժամիջոցներ կիրառել:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել և վերածվել էր ռազմական լայնամասշտաբ բախումների հոկտեմբերի 7-ից և շարունակվում է մինչև այսօր:
Թուրքիան բախումների առաջին իսկ օրերից հայտարարել և քննադատել է այն, որ Իսրայելը թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Նման հռետորաբանությունն այնքան մեծ է եղել, որ արևմտյան մամուլը Թուրքիային, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մեղադրել է հակասեմականության մեջ:

Նմանատիպ նյութեր
1727 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
Այս բաժնից
892 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1156 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1078 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել