2034 դիտում
09:53 11-02-2020
«Այո»-ի շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը. Irakanum.am
[url=http://araratnews.am/%D5%A1%D5%B5%D5%B8-%D5%AB-%D5%B7%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A8-%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BA/?fbclid=IwAR2i0oCd5a1Fx16BE3sdJ2yuMsNhoq8PsBDAblitGbWda1J_qKyx6JFrMnk]Irakanum.am[/url]-ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխանությունը որոշում է կայացրել, որ ձեւավորվելիք «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն քարոզարշավի մեկնարկին Պապիկյանը արձակուրդ կվերցնի, որպեսզի գլխավորի շտաբի աշխատանքները։
Հիշեցնենք, որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին։
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։
Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։
Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
08:39 21-10-2015
Տիգրան Մուկուչյանը՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ շտաբը ղեկավարելու օրինականության մասին. «Ժողովուրդ»
1225 դիտում
22:54 20-06-2023
ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը
1926 դիտում
08:46 24-11-2015
«Այո»-ի Քանաքեռ-Զեյթունի շտաբը ԴԱՀԿ պետի հետ կապ ունեցող «Քեթրին» ընկերության գրասենյակն է. «ՀԺ»
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ