5381 դիտում
17:38 21-10-2015
«Բորուսիան» մեկնեց Բաքու առանց Մխիթարյանի. Վատցկեն բացատրել է պատճառը
Այսօր Դորտմունդի «Բորուսիան» «Թուրքական ավիաուղիների» օդանավով մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի Լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի շրջանակներում կհանդիպի «Գաբալայի» հետ:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է Գերմանիայում: Օդանավակայանում «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է, թե ինչու Մխիթարյանին Բաքու մեկնող թիմի կազմում չեն ընդգրկել:
«Մենք զրուցել ենք նրա հետ և միասին որոշում կայացրել: Դա բոլոր շահագրգիռ կողմերի համար լավագույն որոշումն էր: Եթե սա կիսաեզրափակիչի հանդիպում լիներ, ապա, միգուցե, այլ որոշում կայացնեինք:
Շատ հավանական է, որ Մխիթարյանին թույլ չտային հատել Ադրբեջանի սահմանը: Անվտանգության հետ կապված խնդիրներ կան: Բացի այդ, խաղացողը կարող էր իրեն լավ չզգալ և դա մենք հաշվի ենք առել:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը սովորական կոնֆլիկտ չէ: Ահա թե ինչու մենք նման որոշում կայացրինք՝ մտածելով խաղացողների հանդեպ պարտավորվածության և զգուշության մասին», ասել է Վատցկեն:
Նշենք, որ «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին:
Նմանատիպ նյութեր
3966 դիտում
22:19 07-01-2016
Դորտմունդի «Բորուսիան»` Մխիթարյանի հետ միասին, մեկնեց Դուբայ. ֆոտոշարք
1949 դիտում
20:22 15-03-2014
«Բորուսիան» առանց Մխիթարյանի զիջեց Գլադբախի «Բորուսիա»-ին. տեսանյութ
Այս բաժնից
2290 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2953 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2464 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում