1491 դիտում
10:04 22-10-2015
Կառավարությունը հակված է ամեն ինչ անել «Նաիրիտը» վերագործարկելու համար. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը հիշեցնում է, որ դեռ այս տարվա հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել էր առաջարկել Միջպետական բանկին «Ռայնովիլ փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին: Նպատակը Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը և անշարժ գույքը գրավից ազատելը և տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն էր: Մինչ օրս անհասկանալի մնացած հիմքով կառավարությունը ենթադրում էր, որ Միջպետական բանկը «Նաիրիտի» բաժնետոմսերը կզիջի ընդամենը 100 դոլարով: Մինչդեռ, հիշեցնենք, «Նաիրիտի» ընդհանուր պարտքը բանկին շուրջ 235 մլն դոլար է:
Թերթը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցում է ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե ԱՊՀ Միջպետական բանկից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերադարձի հարցն ինչպե՞ս հանգուցալուծվեց, և այժմ ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը, ի՞նչ ծրագրեր ունի նա: Ի պատասխան թերթի հարցադրումների՝ նախարարությունից հայտնել են, թե ԱՊՀ Միջպետական բանկի կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի փոխանցման գործընթացը շարունակվում է, ավարտից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի։
«Ինչ վերաբերում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ կապված հետագա ծրագրերին, ապա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանը բազմիցս հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել գործարանը վերագործարկելու վերաբերյալ ցանկացած ողջամիտ առաջարկություն։ Կառավարությունը հակված է ամեն ինչ անել «Նաիրիտը» վերագործարկելու համար։ Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին ուսումնասիրությունները, դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ»,-նշվում է թերթին ուղղված նամակում:
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
09:05 13-02-2014
Ռուսները կգնեին «Նաիրիտը», եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը․ «168 ժամ»
1303 դիտում
09:31 11-03-2014
Միգուցե «Նաիրիտը» սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում․ 168 ժամ
Այս բաժնից
1174 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
958 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»