1562 դիտում
17:55 23-10-2015
Արցախի վարչապետը Երվանդ Զախարյանին է ներկայացրել ԼՂՀ էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների էներգետիկ համակարգերի զարգացման հեռանկարներին և միջկառավարական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը և խնդիրները: Նա նշել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխող ծրագրերի մասին՝ ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորությունները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև ջերմաէլեկտրակայանի և ատոմակայանի նոր բլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքների և այլ միջոցառումների վերաբերյալ:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարևորել է շարունակական ներդրումների ապահովման նշանակությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախը շարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է նաև սպառման պահանջարկը:
«Տնտեսական խոշոր ծրագրեր ենք իրագործում, որոնք տարեցտարի մեծացնում են էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը: Այդ պատճառով հանրապետության էլեկտրաէներգիայի ինքնաբավությունը ցանկալի մակարդակի վրա պահելու համար շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը: Ինչպես տեսնում ենք, ունենք զգալի հաջողություններ այս բնագավառում, իսկ հետագա ծրագրերը խոստանում են զարգացման նոր հնարավորությունների իրացում: Այդ տեսանկյունից, ողջունելի է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը, ինչը թույլ է տալիս պարբերաբար իրականացնել փորձի փոխանակում, արդիականացնել Արցախի էներգետիկ համակարգը և բարձրացնել դրա հուսալիության աստիճանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:
Գոհունակություն հայտնելով կայացած հանդիպման արդյունքներից՝ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը ոլորտի զարգացման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը և ՀԾՏՄԿՀ նախագահ Լևոն Մնացականյանը:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1515 դիտում
18:02 07-05-2014
Երվանդ Զախարյանին ներկայացրել են SCADA/կապի համակարգը
919 դիտում
11:41 18-09-2015
Երվանդ Զախարյանը Բելառուսի նորանշանակ դեսպանին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակը
1648 դիտում
14:41 23-10-2015
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին
Այս բաժնից
469 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
502 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1108 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN