211652_close_icon
views-count922 դիտում article-date 11:41 18-09-2015

Երվանդ Զախարյանը Բելառուսի նորանշանակ դեսպանին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակը, ներդրումային ծրագրերն ու զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծել են էներգետիկայի բնագվառում երկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր