Պուտինը շնորհակալություն է հայտնել Կադիրովին Չեչնիայի համար և գովացել նրա աշխատանքը
«Համառուսաստանյան ժողովրդական ճակատ»-ի համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Կադիրովին Չեչնիայի համար և գովացել նրա աշխատանքը:
Համաժողովի մասնակիցներից մեկը, ով ներկայացնում էր Չեչնիան, իր ելույթում ասել էր Պուտինին, որ մտահոգված են հանրապետությունում ահաբեկչության խնդրով, ինչին ի պատասխան Պուտինը շնորհակալություն էր հայտնել Չեչնիայի համար, նրա նախագահի համար և գովացել վերջինիս աշխատանքը:
Նշենք, որ ավելի վաղ Կադիրովի խոսքերն այն մասին, թե ոչ համակարգային ընդդիմությանը պետք է համարել ժողովրդի թշնամի և «դատել ամենայն խստությամբ՝ քայքայիչ գործունեության համար», խիստ քննադատության էին արժանացել շատ քաղաքական գործիչների և իրավապաշտպանների կողմից: