1750 դիտում
14:40 26-10-2015
Արցախում մեկնարկել են համայնքապետների դասընթացները
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
Կարևորելով դասընթացների կազմակերպումը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, և համայնքապետները կսկսեն ավելի համարձակորեն օգտվել իրենց լիազորություններից:
Անդրադառնալով համայնքային խնդիրներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գյուղական բնակավայրերի գլխավոր խնդիրներից են անկանոն անասնապահությունը, չկարգավորված աղբահավաքությունը և հանրօգուտ կոլեկտիվ աշխատանքի բացակայությունը: Խնդիրները հաճախ չլուծված են մնում ոչ միայն համայնքապետների անհետևողական աշխատանքի, այլև՝ հետագայում վերընտրվելու հնարավորությանը չվնասելու պատճառով, ինչն արատավոր երևույթ է: Ակնկալում եմ, որ դասընթացների ժամանակ կքննարկեք նաև նշյալ հիմնախնդիրների լուծման տարբերակները»:
Հանդիպման ավարտին վարչապետը հորդորել է դասընթացի մասնակիցներին լինել ակտիվ ու նախաձեռնող, փորձել համապատասխան պաշտոնյաներից ստանալ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և ձեռքբերված գիտելիքները հետագայում կիրառել աշխատանքում:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմ[/b]
[img]/ups/images/0426351001445849305841065.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1671 դիտում
15:08 12-12-2015
Ավարտվել են ԼՂՀ համայնքապետների համար կազմակերպված դասընթացները
1615 դիտում
13:38 31-10-2015
ԼՂՀ վարչապետը մասնակցել է համայնքապետների դասընթացի փակման արարողությանը
1943 դիտում
15:14 24-02-2016
ԼՂՀ վարչապետը Սարուշենում և Ավետարանոցում մասնակցել է համայնքապետների հաշվետվություններին
Այս բաժնից
556 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
757 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
874 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից