211652_close_icon
views-count1215 դիտում article-date 17:29 26-10-2015

Ռուսաստանը ափսոսում է ռուս-բրիտանական հարաբերությունների սառեցման համար. ՌԴ նախագահի խոսնակ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը կասեցնելու փաստին՝ ասելով. «Իսկապես, ռուս-բրիտանական քաղաքական երկխոսությունը սառեցման փուլում է հայտնվել և դրա նախաձեռնողը Ռուսաստանը չի եղել: Մոսկվան գտնում է, որ մեր առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին հակազդող համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերը պահանջում են փոխգործակցություն: Մենք ցավում ենք՝ դրա հետ կապված, սակայն այս պարագայում գնդակը բացառապես մեր բրիտանացի գործընկերների դաշտում է»: Նա հավելել է, որ Բրիտանիան վաղուց է հրաժարվել բոլոր տեսակի շփումներից:

Նմանատիպ նյութեր