211652_close_icon
views-count1654 դիտում article-date 17:57 27-10-2015

Սիրիական ընդդիմությունը մեղադրել է Ռուսաստանին ավելի քան 200 խաղաղ բնակիչների սպանելու մեջ

Սիրիայում ռուսական ավիացիայի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 200 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնել է Սիրիայում ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, հաղորդում է Associated Press-ը: ՄԱԿ-ում կոալիցիայի ներկայացուցիչ Նաջիբ Ղադբանի խոսքով՝ ռուսական կործանիչները սեպտեմբերի 30-ից մինչ այսօր 297 հարված են հասցրել, իսկ այդ ընթացքում զոհվել է 436 խաղաղ բնակիչ, որոնցից կեսը զոհվել է ռուսական ավիացիայի հարվածների հետևանքով: Նա հավելել է, որ այդ հարվածներն ուղղված են ոչ թե ահաբեկիչների դիրքերին, այլ չափավոր ընդդիմության:

Նմանատիպ նյութեր