Սիրիական բանակին մեղադրել են ավելի քան 20.000 կանանց սպանության մեջ
Սիրիայում 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմում զոհվել է 24.746 կին, որոնցից շատերը սպանվել են սիրիական բանակի կողմից։
Ինպես հաղորդում է Lenta.ru-ն, Մարու իրավունքների պաշտպանության հարցերով սիրիական կազմակերպությունը հրապարակել է համապատասխան զեկույց։
Ըստ իրավապաշտպանների ներկայացրած տվյալների՝ 2011 թվականի մարտի ամսից մինչև 2017 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժաանակահատվածում նշված 24,746 զոհված կանանցից մոտ 11.500-ը եղել են երեխաներ։
Կազմակերպությունը նշված մարդկանց սպանության մեծ մասի մեջ մեղադրում է նախագահ Բաշար Ասադի ռեժիմին։ Ըստ տվյալների՝ սիրիական բանակը սպանել է մոտ 21000 կանանց, ևս 988-ի սպանության մեջ մեղադրվում են ռուս զինվորականները, 611-ի սպանության մեջ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգաին կոալիցիոն ուժերը և 573-ի սպանության մեջ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։