211652_close_icon
views-count1845 դիտում article-date 14:17 28-10-2015

Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ. ֆոտոռեպորտաժ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ: Պատվիրակության անդամները եղել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի միջնակարգ դպրոցում, որը կրում է «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում մարտնչած, դավթաշենցի զոհված ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից դպրոցին են տրամադրվել դահլիճի նստարաններ, դասասեղաններ, գրատախտակներ, շինանյութ` դպրոցի խորդանոցի վերանորոգման աշխատանքները կազմակերպելու համար, իսկ աշակերտներին` հագուստ և գրենական պիտույքներ: Դավթաշենի պատվիրակությունը եղել է նաև Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների քաղաքապետարաններում: Սոցիալական և կրթական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր