Գերմանիայում դպրոցականներով ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ
Գերմանիայի Դրեզդեն տանող ավտոճանապարհին` Էրֆուրտ քաղաքի մոտ դպրոցականներով ավտոբուս է կողաշրջվել: Այս մասին հատնում է Риа Новости-ն:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների` ավտոբուսում եղել է 59 երեխա: Նրանց մեծ մասը վնասվածքներ է ստացել, ոմանք` ծանր:
Հայտնի է, որ ավտոբուսը կողաշրջվել է անհաջող շրջադարձի հետևանքով: