Գերմանիայում դպրոցական ավտոբուս է կողաշրջվել
Գերմանիայում դպրոցական ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով տուժել է ավելի քան 8 ուղևոր: Ավտովթարը տեղի է ունեցել Տրիր քաղաքի մոտակայքում, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Ըստ նախնական տվյալների, 51-ամյա կին վարորդը հադիպակաց մեքենայի բախումից խուսափելու ընթացքում կորցրել է ղեկի կառավարումը և կողաշրջվել է:
ՃՏՊ-ի մեղավոր կասկածյալը դեպքի վայրից փախել է: