5666 դիտում
11:53 31-10-2015
Ցավալի կորուստ. ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայողը 6 օր գիտակցության չգալով՝ մահացավ
Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայող Հարություն Հակոբյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:
«Դեպքը տեղի է ունեցել երեկ: Այդպես էլ գիտակցության չգալով՝ ուղեղի այտուցից մահացավ»,- ավելացրեց պարոն Ասատուրյանը:
Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/24/68606/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Vaz 2107» մակնիշի 98 NN 900 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ, 38-ամյա Հարություն Հակոբյանի «Volkswagen Vento» մակնիշի 34 SM 171 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Volkswagen Vento»-ի ուղևորներ, Ակունք գյուղի բնակիչ, 35-ամյա Վարդան Սիմոնյանը և Խաչաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վարդենիսի կայազորային հոսպիտալ:
Նմանատիպ նյութեր
88608 դիտում
15:33 08-12-2017
Երեկ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդը գիտակցության չգալով՝ մահացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
1102 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1144 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
868 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան