211652_close_icon
views-count3847 դիտում article-date 18:11 31-10-2015

Արմինեն գողացել է ուսուցչուհու դրամապանակը, որում ոչ միայն գումար, այլեւ կարեւոր գաղտնաբառեր են եղել

41-ամյա Արմինե Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ Երևան քաղաքի Ն. Զարյան 51 դպրոցի ուսուցչուհի Ջեմմա Մարտիրոսյանին պատկանող պայուսակից գողացել է զգալի չափերի հասնող` 10.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է 18.000 ՀՀ դրամ գումար, բանկային քարտեր՝ թվով 2 հատ, բանկային քարտերի գաղտնաբառերը` թղթի վրա գրված, ինչպես նաև վերջինիս առողջական ապահովագրության և սուպերմարկետի կուտակային այլ քարտեր: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր