Գտնվել են Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի 17 երեխաների դիերը
Փրկարարները գտել են Եգիպտոսի Սինայի թերակղզում այսօր կործանված ռուսական A-321 ուղևորատար օդանավի 17 անչափահաս երեխաների դիերը: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով քաղավիացիայի ներկայացուցչին:
Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 100 ուղևորների դիերը: Al Jazeera հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր նաև, որ գտնվել են օդանավի «սև արկղերը»:
Reuters գործակալությունն էլ հայտնել էր, որ օդանավի բեկորների տակից լսվում են մարդկանց ձայներ:
Հիշեցնենք, որ օդանավը ռադարներից անհետացել է Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց մոտ 23 րոպե անց: Այն պետք է թռչեր դեպի Սանկտ Պետերբուրգ: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: