211652_close_icon
views-count1578 դիտում article-date 10:30 06-11-2015

Օբաման չի բացառում, որ Եգիպտոսում կործանված A321 օդանավի մեջ կարող էր ռումբ լինել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի բացառում, որ հնարավոր է՝ Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող A321 ուղևորատար օդանավը կործանվել է ռումբի գործադրման միջոցով, գրում է Bloomberg պարբերականը: «Կարծում եմ, որ կա նրա հավանականությունը, որ օդանավում ռումբ է եղել»,-CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահը: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է սեփական հետաքննությունն անցկացնել և ամերիկյան հետախուզությունը հաստատ կպարզի, թե ինչ է տեղի ունեցել:

Նմանատիպ նյութեր