ՌԴ կառավարությունը օդային աղետի հետևանքով մահացած ուղևորների հարազատներին կվճարի 1-ական մլն ռուբլի
ՌԴ Աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպիլինը հանձնարարել է սոցիալական ապահովության ու կենսաթոշակային հիմնադրամներին օդանավի աղետի հետևանքով մահացած քաղաքացիների հարազատներին վճարել 1-ական մլն ռուբլի: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Աշխատանքի նախարարությունը:
Բացի այդ ՌԴ կենսաթոշակային հիմնադրամին հանձնարարվել է թոշակ նշանակել այն անձանց, ովքեր աղետի հետևանքով կորցրել են տան միակ աշխատողին: