211652_close_icon
views-count113241 դիտում article-date 21:34 31-10-2015

Վայոց Ձորի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են մի քանի օր ողջ մարզը սարսափի մեջ պահած, 2 մեծահասակ կանանց սպանության մեջ կասկածվող ճիվաղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 30-ին ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի, Եղեգնաձորի ոստիկանապետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները Եղեգնաձորի ոստիկանություն են բերման ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 16-ամյա Նարեկ Խաչատրյանին: Ինչպես Վայոց Ձորի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 21-ին ժամը 10:00-ի սահմաններում Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող տան բակում կնոջ դի կա: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խմբերը և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել է նաև դատական բժիշկը, ով ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բաց, բութ գանգուղեղի վնասվածքներ՝ կոտրվածքների ձևով, որոնք հանգեցրել են գլխուղեղի կենսական ֆունկցիաների խանգարման, ինչի հետևանքով 91-ամյա Վարդուշ Սիմոնյանը մահացել է: Նույն օրը Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Սպանությունը բացահայտելու համար մարզի ոստիկանապետ Լ. Յազիչյանի կարգադրությամբ ստեղծվում են օպերատիվ խմբեր ու ձեռնարկված համալիր-օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության բաժնի օպերները, համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ մի երիտասարդ օրեր առաջ Եղեգնաձորի բնակիչներից մեկին վաճառել է ոսկյա ականջօղեր: Ոստիկանները կարողանում են կարճ ժամանակում պարզել, որ այդ երիտասարդը Ն. Խաչատրյանն է: Պարզվել է նաև, որ վաճառված ոսկյա ականջօղերը պատկանել են սպանված Վ. Սիմոնյանին: Նույն օրը քննիչի որոշմամբ, Ն. Խաչատրյանին որպես կասկածյալ մեղադրանք է առաջադրվում, և նա ձերբակալվում է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հոկտեմբերի 24-ին ժամը 19:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 6 առանձնատան հարևանությամբ գտնվող հողամասում ոստիկանները հայտնաբերում են 76-ամյա Գոհար Բարսեղյանի դին: Վերջինի դիակի զննությամբ դատաբժիշկը գլխի հատվածում հայտնաբերում է բաց, բութ գանգուղեղային վնասվածք, որը հանգեցրել է գլխուղեղի կենսական ֆունկցիաների խանգարման, ինչի հետևանքով Գ. Բարսեղյանը մահացել է: Նշված սպանության փաստի առթիվ հոկտեմբերի 25-ին հարուցվում է մի նոր քրեական գործ սպանության հատկանիշներով: [color=#EF2929] Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները կրկին ձեռնարկելով համալիր-օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզում են, որ Ն. Խաչատրյանը Վերնաշեն գյուղում տարեց մարդկանց առաջարկել է որոշակի գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, ինչը կասկածելի է թվացել բնակիչներին: Հոկտեմբերի 31-ին ոստիկանությունում ստանում են օպերատիվ տվյալներ, որ Ն. Խաչատրյանը օրեր առաջ կրկին ոսկյա իրերի առուվաճառքով զբաղվող անձանցից մեկին վաճառելու նպատակով առաջարկել է 1 զույգ կարմիր քարերով ոսկյա ականջօղեր, որոնք պատկանել են սպանված Գ. Բարսեղյանին:[/color] Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր Վայոց Ձորի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպեր լիազոր Վահագն Առաքելյանը և Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկան Սևադա Խուդոյանը տեղափոխեցին հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի որոշմամբ ձերբակալված կասկածյալ Ն. Խաչատրյանին: [color=#EF2929]Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության շենքի մոտ ֆոտոլրագրողի հետ զրույցում Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակիչ 78-ամյա Շամամ-ը ասում էր. «Այ բալա, աչքիս դեմնա էտ դեմուրազը, ում էի մի կտոր հաց տվել, որ են խեղճ պառավների օրը չնգա: Էտ ինչ միամտություն արեցի, որ էտ դեմուրազը եկել էր մեր տուն միլիցեքին չասեցի: Էնել լավ էր էս մեր ջահել միլիցեքը իմացան, պռնին տարան, թե չէ գյուղում ինչքան մենակ մնացած պառավ կար, գալիս ստից ասում էր, թե պոպոկ թափ տամ, հողը բեջարեմ տալիս սպանում, վրի մի 2 կտոր ոսկին գողանում տանում էր: Բալա ջան, հիմա դու ինձ ասա, ինձ չեն դատի չէ՞, որ միլիցային չեմ ասել, մեծ կնիկ եմ, մեղքս տարավ բայց ինչ իմանայի, որ սատանայա, սատանա»:[/color] Գ. Շամշյանը հայտնում է, որ չի բացառվում, որ առերեսման ժամանակ Շամամ տատը ճանաչի իր անկոչ հյուրին, որից երջանիկ պատահականությամբ էր փրկվել: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, բաժանմունքի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, օպերատիվ աշխատանքներ են կատարում՝ պարզելու՝ արդյոք կասկածյալը մարզում միայնակ ապրող մեծահասակ կանանց տներ այցելե՞լ է, թե՞ ոչ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր