211652_close_icon
views-count11528 դիտում article-date 18:57 02-11-2015

Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի հարազատները պնդում են, որ ֆինանսական հնարավորությունների պատճառով իրենց հիվանդին անտեսում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 46-ամյա Հայկանուշ Գրիգորյանը սեպտեմբերի 29-ին տանը վատացել է եւ ընկել: Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ մինչ այսօր ստանում է բուժում, որը նաև մեկ այլ գլխացավանքի պատճառ է դարձել: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկանուշի մայրը՝ 66-ամյա Աիդա Դավթյանը: Նա պատմեց, որ աղջկան հիվանդանոց տեղափոխելուց հետո նյարդավիրաբուժական բաժանմունքում КТ-ի հետազոտում է անցել և պարզվել է ուղեղում կա ինչ որ հեղուկ որը չեն կարողանում պարզել, թե ինչ է: «Հոկտեմբերի 14-ին աղջկաս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք կտրուկ վատանալու պատճառով: Երբ հոկտեմբերի 15-ին վերակենդանացման բաժանմունքի տնօրեն Արա Արեստակովիչին հարցրեցինք, թե գլխում ինչ է հայտնաբերվել, նա պատասխանեց . «Ես գիտեյի ֆինանսական նեղ վիճակում եք, դրա համար ձեզ չէի առաջարկում МРТ, որը արժե 70 000 ՀՀ դրամ»: Իսկ մենք պարզեցինք, որ իրականում այն արժե 60 000, իսկ զեղչով մենք վճարել ենք 42 000 դրամ: Բուժման ընթացքում բժիշկները մեզանից պահանջել են մոտ 30 000 դրամի դեղեր, որը մենք տվել էինք, սակայն վիճակը չէր լավանում»,- մանրամասնեց հիվանդի մայրը: Հոկտեմբերի 20-ին աղջկան տեղափոխում են պալատ: Ծնողները դեմ են եղել, որ այդ վիճակով տեղափոխեն: «Պահեցին ևս 3 օր, հոկտեմբերի 23-ին տեղափոխեցին պալատ և պարզվեց, որ վերակենդանացման բաժանմունքում սանիտարների անփութության հետևանքով առաջացել է պառկելախոց, որը մինչ այդ չի եղել, և ոչ ոք տեղյակ էլ չի եղել վերակենդանացման բաժանմունքում: Աղջկաս տեղափոխեցինք հիվանդանոց, որ բուժվի, իսկ բժիշկները էլ ավելի նոր խնդիրների առաջ կանգնեցրեցին մեզ»,- դժգոհեցին փաստի առաջ կանգնած հիվանդի հարազատները: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր