211652_close_icon
views-count8783 դիտում article-date 13:05 03-11-2015

ՌԴ իրավապահները Տուլայում հայկական ավտոբուսի վթարի փաստով քրեական գործ են հարուցել

ՌԴ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 5-րդ մասի (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով՝ Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/03/69358/]վթարի [/url]փաստով, հաղորդում է Ria Novosti-ն: ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության ներկայացուցիչը նշել է, որ ոստիկանությունը դիտարկում է ավտոբուսի տեխնիկական անսարքության վարկածը, սակայն չի բացառում, որ վթարը կարող է տեղի ունեցած լինել վարորդի քնելու պատճառով: Հիշեցնենք, որ «Կինգ Դելյուքս» ընկերությանը պատկանող ավտոբուսը վթարի է ենթարկվել Տուլայի մարզի ավտոմայրուղու M4 հատվածում՝ ժամը 03:12-ին: Ավտոբուսում եղել է 63 ուղևոր: Նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են: Զոհվել է 7 և վիրավորվել 47 ուղևոր:

Նմանատիպ նյութեր