211652_close_icon
views-count1935 դիտում article-date 18:25 15-09-2016

ՀԵԱԽ-ի մասնակցությամբ կայացել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը

Ավարտվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Սևծովյան զարգացող տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը: Ծրագրին մասնակցել են երիտասարդության ազգային խորհուրդների և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից և Բուլղարիայից: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացրել են Աննա Մկրտչյանը, Հասմիկ Մարուքյանը և Հռիփսիմե Հովսեփյանը: Հավաքի ընթացքում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները իրենց կազմակերպությունների գործունության վերաբերյալ ելույթներ են ունեցել, կատարել են SWOT վերլուծություն երիտասարդության ազգային խորհուրդների ուժեղ ու թույլ կողմերի և հնարավորությունների ու սպառնալիքների վերաբերյալ: Հաջորդիվ խմբային աշխատանքների միջոցով երիտասարդները փորձել են բացահայտել տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները և առաջարկել տարածաշրջանային համընդհանուր խնդիրների հիմնավոր լուծման ուղիներ: Ծրագրի ավարտին կատարվել է համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքային բաժանում մասնակից երկրների ներկայացուցիչների միջև և կազմվել է առաջիկա ծրագրերի և աշխատանքների օրակարգը: [b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ[/b]

Նմանատիպ նյութեր