211652_close_icon
views-count2684 դիտում article-date 20:08 10-12-2015

Կարիմ Բենզեման պաշտոնապես հեռացվեց Ֆրանսիայի հավաքականից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պաշտոնապես հեռացվեց Ֆրանսիայի հավաքականից՝ «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի շանտաժի գործին առնչվելու համար: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լե Գրետը: Հիշեցնենք, որ Բենզեման կասկածվում է շանտաժիստների և Մատյո Վալբուենայի միջև միջնորդի դեր կատարելու մեջ, երբ Վալբուենայից գումար են պահանջել ինտիմ բնույթի տեսանյութը չտարածելու համար: «Կարիմ Բենզեման այլևս անհասանելի է հավաքականի համար: Դա իմ անձնական որոշումն է, որի մասին հայտնել եմ հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամին: Բենզեման չի հրավիրվի հավաքական և չի մասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանը, եթե իրավիճակը չփոխվի: Իսկ այս իրավիճակը կարող է փոխվել միայն մի դեպքում, եթե գործը փակվի», ասել է ֆեդերացիայի նախագահը:

Նմանատիպ նյութեր