1661 դիտում
16:04 28-11-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են շենգավիթցիների հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում, այսօր հանդիպեցին մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ։
Առաջարկվող նախագծի հիմնադրույթները ներկայացնելուց հետո, ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները համայնքի բնակիչների հետ կազմակերպեցին գործող Սահմանադրության եւ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական դրույթների համեմատական վերլուծություն։ ԲՀԿ ներկայացուցիչները պատասխանեցին շենգավիթցիների բազմաթիվ հարցերին՝ առաջարկվող նախագծի շուրջ առկա շահարկումների վերաբերյալ. մասնավորապես՝ քաղաքական մենաշնորհի պահպանման, երկրի անվտանգության ռիսկային լուծումների, քաղաքացու սեփականության անձեռնմխելիության, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
ԲՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ սահմանադրական ներկայիս կիսալուծումները խոչընդոտում են համակարգային փոփոխություններ անելուն, եւ ընդդիմությանը չեն տալիս իշխանությանը վերահսկելու ռեալ եւ գործուն մեխանիզմներ։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2211 դիտում
23:52 22-10-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ
1313 դիտում
13:59 21-11-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են Էրեբունի համայնքի բնակիչներին
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված