211652_close_icon
views-count2508 դիտում article-date 18:13 07-11-2015

19-ամյա Սուրենը իրեն սուրճ չհյուրասիրելու համար ծեծել է ծառայակից ընկերոջը

19-ամյա Սուրեն Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով զորամասում, ժամկետային զինվորական ծառայության մեջ, սուրճ չհյուրասիրելու համար վիճաբանության մեջ է մտել ժամկետային զինծառայող, շարքային Վ. Բաղդասարյանի հետ և բռունցքով հարվածել վերջինիս դեմքին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր