2079 դիտում
08:47 11-11-2015
«Այո»-ի քարոզարշավում Հանրապետականների երգը բավականին հիասթափեցրել է ընտրողներին. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը անդրադարձել է «այո»-ի քարոզարշավին. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանրապետականները հեռուստատեսությամբ ցուցադրել են մի երգ, որտեղ, մասնավորապես, այսպիսի բառեր կան. «այո ասենք առաջընթացին, աղ ու հացին... հանուն կյանքի վերելքի, հանուն հողի ու բերքի» և այլն:
«ՉԻ» - Լավ է, իհարկե, որ հանրապետականները կոչ են անում «այո» ասել հանուն աղի ու հացի, բայց մեր տեղեկություններով, այդ երգը բավականին հիասթափեցրել է ընտրողներին:
Համենայնդեպս՝ նրանք պարենային ապրանքների ավելի լայն ցուցակ էին ակնկալում ևհույս ունեին, որ հանրապետականներն իրենց կոչ կանեն «այո» ասել «հանուն հավի ու մսի, դոկտորական կալբասի, հանուն պեսոկ ու ձեթի, տասը հազար մանեթի...» և այլն:
Ինչևէ: Կարծում ենք՝ այս օրինակը վարակիչ կդառնա, և առաջիկա օրերին «ոչ»-ի ճակատը նույնպես տեսահոլովակ կցուցադրի, որտեղ հստակ ուղերձ կհղի ընտրողներին, թե ինչու պիտի «ոչ» ասել հանրաքվեին»:
Նմանատիպ նյութեր
6217 դիտում
17:35 11-02-2017
Անտոնիո Կոնտե. Ես հիասթափեցրել եմ կնոջս
1558 դիտում
13:16 28-08-2020
«Հուսով եմ՝ շատ չեմ հիասթափեցրել». Շրջակա միջավայրի փոխնախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը